fbpx
Արցախ

Հայաստանի նորընտիր ՄԻՊ-ը հյուրընկալվել է Արցախի նախագահին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 4-ին, ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին:

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Նշվում է, որ Հարությունյանը շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ