Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կա ուսանողների ուղղորդում այն մարդկանց կողմից, ովքեր մերժված են: Մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտնեց բուհում ստեղծված իրավիճակի մասին խոսելիս:
«Ուսանողների ինչ-որ խմբի ուղղորդում են, դա շատ հստակ է մեզ համար: Ողջ ինֆորմացիային տիրապետում ենք, բայց ուսանողների հետ հանդիպմանը դրա վրա կանգ չառանք, որովհետև դա շատ անկարևոր է, և բոլոր նման դրսևորումները պետք է արհամարհենք, որովհետև դրանք արվում են խմբերի կողմից, որ արդեն մեկ տարի է մերժված են և մերժված էլ լինելու են», – ասաց Արայիկ Հարությունյանը:
Այն հարցին, թե արդյո՞ք տեսնում է նորընտիր ռեկտորի հրաժարականի անհրաժեշտությունը, նախարարը բացասական պատասխան տվեց: