Ռեբել Ուիլսոնը և նրա սիրելի Ռամոնա Ագրուման նշանադրվել են ծանոթությունից յոթ ամիս անց։ Այս մասին հայտնում է Page Six-ը։
Հրատարակության տվյալներով՝ ամուսնության առաջարկն արվել է մի քանի շաբաթ առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել Հելոուինի երեկույթից հետո։
«Նրանք լավ ժամանակ էին անցկացնում և պատմում էին բոլորին, թե որքան ոգեւորված են իրենց նշանադրության համար», – կիսվել է աղբյուրը։
