fbpx
Արցախ

Արցախի Կարմիր գյուղում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 5-ին հաղորդում է ստացել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի և քաղաքացիական անձանց շրջանում մեկ հոգու վիրավորվելու մասին։

Արցախի ՆԳՆ կայքից, դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։

«Ժամը16:30-ին, ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանությանը հաղորդել են, որ ձախ ոտնաթաթի ականապայթյունային անդամահատում, ձախ ձեռքի 2-րդ մատի բաց կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 32-ամյա բնակիչ Ս.Ազարյանը (նա աշխատւմ է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում)։

Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում Ս. Ազարյանն աշխատանքի բերումով գտնվելով Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքի «Ղումատեղ» կոչվող տեղանքում, արոտավայրում պայթել է ականի վրա, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանգամանքների ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ