Սաբատո դե Սարնոն նշանակվել է Gucci-ի ստեղծագործական տնօրեն

Ամենադիտվածներ

Սաբատո դե Սարնոն նշանակվել է Gucci-ի ստեղծագործական տնօրեն

Kering-ը և Gucci-ն հայտնել են իտալական ապրանքանիշի նոր ստեղծագործական տնօրենի՝ Սաբադո դե Սարնոյի անունը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Ալեսանդրո Միքելեին, ով պաշտոնը լքել էր անցյալ տարվա նոյեմբերին։ Այդ մասին գրում է WWD-ն։

Դե Սարնոյի առաջին ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերին՝ Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Դիզայները կենթարկվի ապրանքանիշի նախագահ և գործադիր տնօրեն Մարկո Բիզարիին:

«Ես ուրախ եմ, որ Սաբատոն կմիանա Gucci-ին որպես տան նոր ստեղծագործական տնօրեն: Աշխատելով Իտալիայի ամենահայտնի շքեղ նորաձևության տների հետ՝ նա բերում է լայն և արդի փորձ: Խորը հասկանալով Gucci-ի յուրահատուկ ժառանգությունը և գիտակցելով դրա նշանակությունը՝ ես վստահ եմ, որ Սաբատոն կղեկավարի մեր թիմերը և կառաջնորդի նրանց հստակ տեսլականով, որը կօգնի գրել այս հետաքրքիր հաջորդ գլուխը՝ հիմնվելով տան հեղինակության վրա ու օգտագործելու նրա հարուստ ժառանգությունը», – Բիզարին մեկնաբանել է նշանակումը։

Դե Սարնոն մեծացել է Նեապոլում։ Դիզայներն իր կարիերան սկսել է Prada-ում 2005 թվականին, այնուհետև տեղափոխվել է Dolce & Gabbana, իսկ 2009 թվականին միացել է Valentino-ին, որտեղ ի վերջո զբաղեցրել է տղամարդկանց և կանանց հավաքածուների դիզայնի տնօրենի պաշտոնը։

«Ինձ համար պատիվ է ստանձնել Gucci-ի ստեղծագործական տնօրենի դերը: Ես հպարտ եմ, որ միացել եմ նման արտասովոր պատմություն և ժառանգություն ունեցող տանը: Ես հուզված և ոգևորված եմ՝ կիսվելու ապրանքանիշի վերաբերյալ իմ ստեղծագործական տեսլականով»,- ասել է Դե Սառնոն:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();