Մայիսի 14-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը ПМН-2 տեսակի ուսումնական ական է, որը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին։