Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին հրավիրել են հոլիվուդյան ֆիլմերից մեկում նկարահանվելու։
Ռուսական «Версия»-ի հաղորդմամբ՝ հրավերը վերաբերվում է «Սև հովազը 2» մարտաֆիլմին։
Ըստ աղբյուրի՝ Նուրմագոմեդովը մարզվում է Սան Ֆրանցիսկոյից ոչ հեռու, որը թույլ է տվել մարզիկին ծանոթանալ Հոլիվուդից որոշ մարդկանց հետ։
Դեռևս հայտնի չէ՝ դաղստանցի համաձայնվե՞լ է առաջարկին, թե՞ ոչ։
Հավելենք, որ Հաբիբը ապրիլի 18-ին կմենամարտի Տոնի Ֆերգյուսոնի հետ։