Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է նրան Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջի գրառումից։
Ըստ գրառման՝ Նազարբաևը ընդգծել է, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները և հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։