WWD-ին մոտ կանգնած աղբյուրները պարզել են, որ առաջիկա Met Gala-ն նվիրված է լինելու հանգուցյալ մոդելավորող Կարլ Լագերֆելդին։
Միջոցառումը տեղի կունենա 2023 թվականի գարնանը։
Ցուցահանդեսին կներկայացվեն նրա ավելի քան 150 լուքեր՝ Chanel-ի, Balmain-ի, Patou-ի, Fendi-ի, Chloe-ի և իր համանուն հավաքածուի համար:
Fendi և Chanel նորաձեւության տների գլխավոր մոդելավորողը մահացել է 2019 թվականի փետրվարի 19-ին։ Կարլ Լագերֆելդի մահը ցնցել է համաշխարհային նորաձեւության ներկայացուցիչներին։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)