Նյու Դելին բնակիչները շնչահեղձ են լինում թունավոր սմոգից

Հրապարակող՝

Նյու Դելին բնակիչները շնչահեղձ են լինում թունավոր սմոգից

Ամենադիտվածներ

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի բնակիչները արդեն չորրորդ օրն է՝ շարունակում են շնչահեղձ լինել թունավոր սմոգից, որը հայտնվել է նոյեմբերի 8-ի առավոտյան՝ հնդկական Դիվալի փառատոնի տոնակատարությունից հետո: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է 400 միկրոգրամը: Օդերևութաբանները չեն խոստանում, որ մոտակա օրերին Նյու Դելիում կտեղա ուժեղ անձրև, կամ տեղի կունենա քամու ուժեղացում, ինչը կմաքրեր օդը:

Իրավիճակը փոքր-ինչ բարելավելու համար իշխանությունները մինչև երկուշաբթի արգելել են քաղաքում բոլոր շինարարական աշխատանքները և ծանր բեռնատար տրանսպորտի երթևեկությունը: Բնակչությանը խորհուրդ է տրվում կրել շնչադիմակներ, իսկ վարորդներին՝ հրաժարվել ավտոմեքենաներ վարելուց:

Ամենաթարմ