fbpx
Աշխարհ

Նյու Յորքում ՄԽ համանախագաները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն իր կարծիքն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին։

«Չէի ասի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անգործության է մատնված: Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, բայց այնուամենայնիվ,-ասել է նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, ինչպես նաև նրանց բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսված են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

«Ներկայումս համանախագահների եռյակը նախատեսում է հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Հանդիպումները կլինեն միմյանց, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե ​​դա տեղի ունենա, ապա դա լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել: Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղարար գործընթացի ճանապարհին առաջ տանելու կարևոր գործիք », – ասել է նա:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ