Սպորտ

Նյու-Յորքի 50-րդ մարաթոնը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Նոյեմբերի 1-ին նախատեսված Նյու-Յորքի 50-րդ մարաթոնը հետաձգվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։  Մարաթոնի կազմակերպիչները հայտնել են, որ իրենց համար անչափ կարևոր է մարզասերների և մարզիկների առողջությունն ու անվտանգությունը։

Մարաթոնը կկայանա 2021 թվականին։ Վազորդները մասնակցելու են վիրտուալ մարաթոնի, որը կանցկացվի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 1-ը:

Ամենազանգվածային միջոցառումը եղել է 2019թ-ին, որի պարագայում մասնակիցներից 53 հազար 640-ը հատել է եզրագիծը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ