Նյու Յորքում գնացքը մխրճվել է բեռնատարի մեջ. կան զոհեր

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում գնացքը մխրճվել է բեռնատարի մեջ, որից հետո դուրս եկել ռելսերից: Մի քանի վագոններ բռնկվել են: Երկաթուղային վթարը 3 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է Breaking911-ը: Դեպքը տեղի է ունեցել Լոնգ Այլենդում:

Երկաթուղու այդ հատվածում հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է: Վթարի պատճառները պարզվում են:

https://www.facebook.com/News12LI/videos/810467852641285/

Ամենաթարմ