fbpx
Սպորտ

Նյուքասլը նոր ռեկորդներ է գրանցել

Անգլիայի առաջնության վեցերորդ տուրում «Նյուքասլը» տպավորիչ հաղթանակ տոնեց՝ խփելով ութ անպատասխան գնդակ ԱՊԼ վերադարձած «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասը։

Նախ, դա ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն էր Պրեմիեր լիգայում։

Բացի այդ, բոլոր ութ գոլերը խփվեցին տարբեր խաղացողների կողմից, և «Նյուքասլը» դարձավ Պրեմիեր լիգայի պատմության առաջին ակումբը, որի կազմում մեկ խաղում գոլ խփեց ութ տարբեր խաղացող։

Անգլիայի առաջնության հաջորդ տուրում «կաչաղակները» կհանդիպեն «Բարնլիի» հետ սեփական հարկի տակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ