Նյու Յորք նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է՝ ագելել 500-ից ավելի մարդու մասնակցությամբ բոլոր հավաքները: Արգելքը ուժի մեջ է մտնում ուրբաթ 17:00-ից։ Նյու Յորքի Բրոդվեյի թատրոնները փակ կլինեն մինչև ապրիլի 12-ը: Որոշ ժամանկով փակվում են մշակութային հաստատությունները, արվեստների թանգարան Մետրոպոլիտենը, Մետրոպոլիտեն օպերան եւ Քարնեգի հոլը:
Պատմության մեջ առաջին անգամ հետաձգվել է Նյու Յորքում Սուրբ Պատրիկի օրվան նվիրված շքերթը: Քաղաքապետ Բիլ դե Բլազիոն իր Twitter-ի պաշտոնական էջում նշել է՝ որ շքերթը տեղի կունենա ավելի ուշ ՝ «լինի դա ամռան բարձրակետին, թե աշնանային պարզ օր»:
Դե Բլազիոն հայտարարել է, որ Բրոնքսում 2 պետական դպրոցներ 24 ժամով փակվելու են, քանի որ աշակերտներից մեկի մոտ COVID-19-ի դրական արդյունք է եղել: Քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի 19-ի 95 հաստատված դեպք: Նահանգում արդեն կա ավելի քան 320 դեպք, մեծ մասը Նյու Յորքից հյուսիս Նյու Ռոշել արվարձանում է:
Եպիսկոպոսարանը հայտարարել է՝ որ երկուշաբթի փակելու է իր համակարգում եղած տարրական դպրոցները մեկ շաբաթով: