fbpx
Աշխարհ

Նյու Յորքը դարձել է կորոնավիրուսի տարածման օջախ.CNBC

CNBC հեռուստաալիքի եթերում ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի տարածման օջախը Նյու Յորքն է և դրան հարակից տարածաշրջանները։

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտնել է․

«Վարակման դեպքերից կեսից ավելին եղել է Նյու Յորքում, այդ իսկ պատճառով մենք դաշտային հոսպիտալներ ենք բացում։

Նա նաև ընդգծել է՝  երկրի որոշ նահանգներում պետք է լուրջ սահմանափակումներ մտցվեն՝ համավարակի հետևանքները թեթևացնելու համար։

Այս պահի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 543 հազար է, որոնցից ավելի քան 24 հազարը մահացել է, 125 հազարը՝ ապաքինվել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղում է։ Երկրում գրանցվել է 85 991 դեպք։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ CNBC:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ