Պիեռ Էմերիկ Օբամեյանգն ակումբը փոխելու հնարավորություն ունի:
Օբամեյանգը երկու շահավետ առաջարկ ունի Չինաստանից: «Գուանչժոու Էվենգրանդ» և «Շանհայ Տելեյս» ակումբները շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով պայմանագիր են առաջարկում նրան:
Օբամեյանգը կարող է դիտարկել «Արսենալի» շարքերը լքելու տարբերակը, քանի որ թիմին չի հաջողվել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Այս մասին հաղորդում է The Times-ը:
Նշենք, որ Օբամեյանգը ԱՊԼ-ի ավարտված խաղարկությունում դարձել է 22 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

