«Արսենալի» կենտրոնական հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը Գաբոնի հավաքականի ճամբարում գտնվելու ընթացքում մալարիայով է վարակվել։
Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում, երբ բազմաթիվ նամակներ ու զանգեր է ստացել, թե ինչու է բաց թողել «Սլավիայի» դեմ Եվրոպա Լիգայի հանդիպումը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին ու նշել է, որ մի քանի շաբաթ գտնվել է հիվանդանոցում և արդեն իրեն ավելի լավ է զգում։