fbpx
Ընտրանի

ԵԱՀԿ-ն և հայկական ուղին. ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից

joxovurd drosh

Օրվա կարևոր լուրն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱՆԳ նախարարների հանդիպումն էր։ Կարող ենք համարել, որ այս իրադարձությունը իրավիճակ է փոխում, քանի որ համանախագահները Ադրբեջանին դրել են շրջանակների մեջ և բերել Մինսկի խմբում բանակցելու։ Դա հույս է տալիս՝ մեր կողմին թույլ կտա ավելի բաց և համարձակ գտնվել ու դրսևորել թե՛ սեփական ժողովրդի առաջ, թե՛ հակառակորդի հետ բանակցելիս։ Սա հիմք է հանդիսանալու ճգնաժամից դուրս գալու համար։

Սողացող ռուսականացումը կամ ռուսուլմանացման ինտերվենցիան, զուգահեռ հայ-թուրքական հեռավար հաղորդակցումները, սահմանային լարվածությունները, քաղաքական ուղղորդվող գզվրտոցները, կորոնավիրուսի հետ կապված միգուցե արդարացի, բայց լայնորեն չբացատրված պարտադրանքը, և այս ամենի հետ կապված ոչ թափանցիկ ու բաց տեղեկատվությունը ժողովրդին պահում է լարվածության ու սթրեսի մեջ։

Տեղեկատվությունը ժողովրդին մատուցելուց հետո կամ դրան զուգահեռ մշտապես դաշտ են նետվում կամ արդեն նետված են լինում իրար հակասող, լրացնող ու կամ իրարամերժ տարատեսակ լուրեր, որոնք էլ ավելի են խճճում բոլորիս՝ վերլուծելու ու հասկանալու, թե ինչ է տեղի ունենեցել, ունենում և ունենալու։

Այս իրավիճակը թողնում է համընդհանուր ապատիայի տպավորություն, հիասթափության զգացողություններ, իսկ որ ամենաանցանկալին է հանրությունն այլևս ոչ ոքի չի վստահում և ինչպես ասում են՝ մինչև աչքը չի տեսնում, չի հավատում։ Պետական ու վերլուծական ինստիտուտները չեն կարողանում կենսագործել, որոնց հիմնական մասը խաթարված է եղել, մյուսները խաթարվել են պատերազմին, որոշներն էլ ետպատերազմական իրավիճակներում։

Շատ ճանապարհներ չկան այս իրավիճակից դուրս գալու համար։ Իհարկե, այս պահին ոչ մեկն իդեալական չէ։ Մեկը իշխանությանը սատարելն է՝ սահմանափակված լինելով վստահության ու հույսի կորուստով։ Մյուսը՝ ընդդիմությանը սատարելն է, որը հանրույթի համար քաղաքական ինքնասպանություն է, որն անվերադարձ գործել են ոմանք։ Եվ երրորդն՝ ինքնակազմակերպումը և ընդդիմադիր դաշտից կառուցողական ու հակադրման քաղաքականություն իրականացնելն է։ Իրականացնել ոչ թե ի նպաստ իշխանությունների, ինչը շատերը խառնում են, այլ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

Ցավոք, երրորդ ուղու մասով այսօր չկա ձևավորված համապատասխան մթնոլորտ և այդպիսի անհատները միմյանց գտնելու խնդրի առաջ են կանգնած՝ վերը նշած և այդ դաշտում գործող անառողջ ու վանող կերպարների պատճառներով։ Սակայն, ի ուրախություն բոլորիս, կան նախադրյալներն ու այդպիսի պոտենցիալով անձիք։

Azat TV գլխավոր խմբագիր
Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ