Բյուրեղավանում նոր կառուցվող սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում ամեն տարի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, նշվում է մեծ տոնակատարությամբ:
Օգոստոսի 18-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին Կոտայքի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ օծվել է նոր կառուցվող եկեղեցու ճարտարապետական մաս կազմող խաչը:
Բյուրեղավանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակներից տեղեկանում ենք, որ արարողությունը ուղեկցվել է հոգևոր ազգագրական, ժողովրդական երգ ու պարով:
Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։