Երկու օդաչու է զոհվել Իրկուտսկի մասնավոր հատվածում «Սու-30» ինքնաթիռի փորձնական թռիչքի ժամանակ ընկնելու հետևանքով, դեպքի վայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
«Երկու օդաչու զոհվել է, բնակչության շրջանում զոհեր չկան, գետնին հրդեհը մեկուսացվել է», – հայտնել են մամուլի ծառայությունից։