Սանկտ Պետերբուրգից Տաջիկստան թռչող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավը, վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Պուլկովո» օդանավակայանից թռչելուց հետո օդանավի հրամանատարը զեկուցել է անիվների հնարավոր վնասման մասին:
Մասնագետները զննել են թռիչքուղին և հայտնաբերվել են կենդանական ծագման մնացորդներ, թռչունի փետուրներ, ինչից հետո որոշում է կայացվել շտապ վայրէջք կատարել «Կոլցովո» օդանավակայանում։
Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վայրէջք կատարելիս որևէ ուղևոր չի տուժել, այժմ նրանց հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները։