Հասարակություն

Օդեսայի հրդեհի հետևանքով վիրավորների մեջ ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպան

Ինչեպս ավելի վաղ հայտնել էինք, օգոտոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

«Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: Ըստ ոստիկանության տվյալների` վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ»,- գրել է դեսպանը:

https://www.facebook.com/tigseiranian11/posts/10214617759413459

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ