fbpx
Աշխարհ

Բայդենն Իսրայելին օգնություն է առաջարկել Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ազգային անվտանգության իր թիմին հրահանգել է կապ հաստատել իսրայելցի գործընկերների հետ՝ Երուսաղեմում հրաձգության ժամանակ վիրավորներին օգնություն ցուցաբերելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով, հաղորդում է Սպիտակ տունը:

«ԱՄՆ-ն լիակատար աջակցություն կցուցաբերի Իսրայելի կառավարությանը և ժողովրդին։ Այդ կապակցությամբ նախագահն ազգային անվտանգության հարցերով իր թիմին կարգադրել է անհապաղ համագործակցել իսրայելցի գործընկերների հետ և նրանց առաջարկել է ողջ անհրաժեշտ աջակցությունը՝ վիրավորներին օգնելու և այդ հրեշավոր հանցագործությունն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,-ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի հայտարարության մեջ:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը։

Ուրբաթ երեկոյան Իսրայելի ոստիկանությունը հաղորդել է Արեւելյան Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասին: Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Նեվե Յակով շրջանում հրաձգության հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ