fbpx
Ժամանց

Ջիջի Հադիդն առաջին անգամ դարձել է Givenchy-ի գովազդային արշավի դեմքը

Սուպերմոդել Ջիջի Հադիդը դարձել է Givenchy-ի նոր գովազդային արշավի դեմքը։ Այս մասին հայտնում է Paper Mag-ը։

Անցյալ տարվա սեպտեմբերին Givenchy-ի ցուցադրությունից հետո Ջիջի Հադիդն իր դեբյուտը կատարեց որպես ապրանքանիշի՝ 2023 թվականի գարնանային հավաքածուի նոր դեմքը։ Գովազդը լուսանկարել է Հեջի Շինը, իսկ ոճաբանը Կարին Ռոյթֆելդն է։ Ստեղծագործական տնօրեն Մեթյու Ուիլյամսի խոսքով՝ ապրանքանիշի նոր հավաքածուն համատեղում է փարիզյան նրբագեղությունն ու ամերիկյան սպորտային հագուստի պարզությունը։

Կադրում Ջիջի Հադիդը կերպարանք է ընդունել կանաչ զգեստով։ Կերպարը համալրել են ձյունաճերմակ ժանյակավոր սանդալները, զանգվածային ականջօղերը և մեծ պայուսակը։

Հունվարի վերջին BOSS-ը ներկայացրել է նոր գովազդային արշավ, որը կոչվում է Bosses aren’t born։ Արշավին մասնակցել են մոդելներ Ջիջի Հադիդն ու Նաոմի Քեմփբելը, երգիչ Մալուման, թենիսիստ Մատեո Բերետինին եւ դերասան Լի Մին Հոն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ