Անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկով «Վեսթ հեմ» ակումբի հարձակվող Մայքլ Անտոնիոն ճանաչվել է ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի Instagram-ի էջից։
Անտոնիոն մեկ ամսվա ընթացքում մասնակցել է 3 խաղի, որոնց ընթացքում խփել է 4 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում։
Նշենք, որ մրցանակի հավակնորդների ցանկում էին նաև «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն և ՄՅՈւ-ի հարձակվող Մեյսոն Գրինվուդը։