Twitter-ը ձեռնամուխ է եղել կեղծ օգտահաշիվների հեռացմանը

Ամենադիտվածներ

GettyImages-1134385277

Twitter-ի սեփականատեր, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հաղորդել է, որ սոցիալական ցանցը ձեռնամուխ է եղել կեղծ օգտահաշիվների արգելափակմանը, ուստի օգտատերերը կարող են նկատել բաժանորդների թվաքանակի կրճատում:

«Հենց հիմա Twitter-ը բազմաթիվ սպամ և խարդախ օգտահաշիվներ է հեռացնում, ուստի հնարավոր է, որ տեսնեք բաժանորդների թվաքանակի կրճատում», – գրել է Մասկը Twitter-ում:

Ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ Իլոն Մասկը Twitter-ի ձեռքբերման գործարքը կնքել է հոկտեմբերի 27-ին՝ սոցիալական հարթակի սեփականատերը դառնալու համար վճարելով 44 միլիարդ դոլար:

Նա խոստացել է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը նախկինում շատ են քննադատել խիստ գրաքննության համար, և ստեղծել կոնտենտի մոդերացիայի խորհուրդ, իսկ քանի դեռ խորհուրդը չի աշխատում, գլոբալ որոշումներ չընդունել խմբագրական քաղաքականության և արգելափակված օգտահաշիվները վերականգնելու վերաբերյալ: Ընկերությունում մտադրվում են «պահպանել այն, ինչն աշխատում Է, և փոխել այն, ինչը չի աշխատում»:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();