Ելակը պարունակում է օգտակար կենսաբանական ակտիվ միացություններ, որոնք լավ են ազդում նյարդային համակարգի վրա և ծառայում են տարբեր հիվանդությունների կանխարգելմանը, «Մոսկվա» գործակալությանն ասել է սրտաբան-սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Տատյանա Զալետովան:
«Ելակը պարունակում է մեծ քանակությամբ և տարատեսակ կենսաբանական ակտիվ բաղադրիչներ, ինչպիսիք են օրգանական թթուները կամ պոլիֆենոլներն՝ իրենց ենթադասերով, դուբիլային նյութերը և ֆլավոնոիդները: Անտոցիանները, որոնք ֆլավոնոիդների ենթադասին են պատկանում, կարևոր կենսաբանական ակտիվ միացություններ են, և համարվում է, որ դրանք կարող են ապահովել և ակտիվացնել բջջային հակաօքսիդանտ պաշտպանությունը, որսալ ազատ ռադիկալները և, հետևաբար, պաշտպանել բջիջները վնասումից: Դրանք արդյունավետ են քրոնիկ հիվանդությունների, դեպրեսիաների, Ալցհեյմերի հիվանդության, ուռուցքաբանության, սրտի հիվանդությունների դեմ»,- պարզաբանել է բժիշկը։
Ելակը հարուստ է C վիտամինով և պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, որն օգտակար է առողջության համար, շեշտել է մասնագետը։
«Ելակը ֆոլաթթվի ամենահարուստ բնական աղբյուրներից մեկն է և դրսևորում է չափազանց բարձր հակաօքսիդանտային ակտիվություն: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել ելակի օգտագործման դրական ազդեցությունը ինսուլինի նկատմամբ զգայունության վրա։ Այն նաև պարունակում է թիամին, ռիբոֆլավին, նիացին, B6, A, E և K վիտամիններ»,- հավելել է Զալետովան։