Օհանավան համայնքում կառուցվել է շուրջ 2.5 կմ երկարությամբ գազատար, արդյունքում՝ համայնքի ևս 60 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Ծրագրի արժեքը 20 միլիոն 450 հազար դրամ է, որի 45-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55-%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: