ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ դիմել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողովին՝ նյութերը ստանալու համար, սակայն նրան մերժել են։
Նրա խոսքով, այդ նյութերն այս պահին գտնվում են ԱԺ-ում ու պատգամավորները պետք է գաղտնի ինֆորմացիային տիրապետելու որոշակի թույլտվություն ունենան։
Միևնույն ժամանակ, Օհանյանը նշել է, որ ինքը տիրապետում է հանձնաժողովի աշխատանքների բոլոր մանրամասներին ու իրեն ավելի բարձր տեղեկություններ են հայտնի։

