2025 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը և հեռանկարները։ Նախարարները ընդգծել են, որ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ինտենսիվ փոխայցելությունները նպաստել են հարաբերությունների ամրապնդմանը։
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում առևտրի և հաղորդակցությունների հարցերը, ողջունելով այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերը։ Նրանք գոհունակությամբ նշել են, որ ձեռք է բերվել համաձայնություն Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման սակագների վերաբերյալ, և ընդգծել են, որ աշխատանքները պետք է շարունակվեն։ Բայրամովը շնորհակալություն է հայտնել վրացական ղեկավարությանը այս հարցի արագ լուծման համար։

