Օլիմպիական խաղերին նախատեսվում է օգտագործել ռոբոտներ

Հրապարակող՝

Օլիմպիական խաղերին նախատեսվում է օգտագործել ռոբոտներ

Ամենադիտվածներ

Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսում է օգտագործել շուրջ 30 ռոբոտ: Այս մասին հայտնել է ՀԱՕԿ-ը:

«Ուկեսոն» մարզահամալիրում, որտեղ անցկացվելու են տափօղակով հոկեյի հանդիպումները, կիրառվել են այդպիսի էլեկտրոնային օգնականների թեստեր: Նրանցից մեկը կատարել է համալիրի ախտահանում ( մեկ րոպեում կարող է վարակազերծել 36 քառակուսի մետր տարածք ), իսկ մյուսը տրամադրել է ձեռքերը ախտահանող միջոց և մարդկանց հիշեցրել դիմակ կրելու անհրաժեշտության մասին:

«Ուկեսոն» մրցասպարեզում, ռոբոտներից բացի, թվային անցակետեր են տեղադրվել։ Այցելուների ջերմությունը ստուգելուց և QR կոդը սկանավորելուց հետո անցակետը նրանց առողջության, ճանապարհորդության և պատվաստումների մասին գրառումներ է ուղարկում տերմինալ:

2022թ. ձմեռային 24 –րդ օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4- 20-ը։

Ամենաթարմ