fbpx
Սպորտ

Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Շախմատի համաշխարհային օնլայն Օլիմպիադայում ավարտվեց C խմբի պայքարը:

Օլիմպիադայի երրորդ օրը Հայաստանի հավաքականը անհաջող հանդես եկավ՝ պարտվելով Անգլիային ու Ռուսաստանին: Վերջին՝ 9-րդ տուրում մեր հավաքականը մրցեց Եգիպտոսի հետ ու հաղթեց 5-1 հաշվով:

Հաղթանակնել են Արոնյանը, Դանիելյանը, Մկրտչյանը, Հովհաննիսյանն ու Սարգսյանը, իսկ միակ պարտությունը կրեց Սամվել Տեր-Սահակյանը:

Մյուս զույգերում Խորվաթիան 6-0 հաշվով ջախջախեց Ալժիրին, Թուրքիան 4.5-1.5 հաշվով հաղթեց Մարոկկոյին, Ռուսաստանը 4.5-1.5 հաշվով հաղթեց Ռումինիային, իսկ Բուլղարիան 5-1 հաշվով հաղթեց Անգլիային:

Հայաստանի հավաքականը դժվարությամբ դուրս եկավ խմբից՝ գրավելով երրորդ հորիզոնականը: C խմբից դուրս եկան նաև Ռուսաստանն ու Բուլղարիան: Ռուսաստանն արդեն 1/4 եզրափակչում է, իսկ մեր թիմը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում:

A ու B խմբերից 1/4 եզրափակիչ են դուրս եկել Հնդկաստանն ու Ադրբեջանը, իսկ 1/8 եզրափակչում կխաղան Չինաստանը, Գերմանիան, Հունգարիան ու Ուկրաինան:

Շուտով սկսվելու է D խմբի պայքարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ