Փարիզի օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտը կընդգրվի․ հերքում

Ամենադիտվածներ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հերքել է լուրերն այն մասին, թե հունահռոմեական ըմբշամարտը չի ընդգրկվի 2024 թվականի Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում։

Այս մասին հայտնել է կազմակերպության նախագահ, ՄՕԿ-ի անդամ, սերբ Նենադ Լալովիչը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտը չի ներկայացվելու 2022 թվականին Սենեգալում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերում։

Կազմակերպությունը հարցով համագործակցում է ՄՕԿ-ի հետ և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։

Ամենաթարմ