fbpx
Իրավական

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առումով ամեն ինչ հստակ է․ Մակունց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր ճեպազրույց է ունեցել Ազգային ժողովում՝ լրագրողների հետ։

Նա իր խոսքում անդրադարձել է նաև միջազգային գործընկերների կարծիքների վերաբերյալ հարցին՝ կապված ՍԴ-ի անդամների մասին նախագծի ընդունման հետ։

«Եթե խոսում ենք միջազգային գործընկերների կարծիքի մասին, օրինակ՝ Վենտիկի հանձնաժողովի եզրակացության, ապա ես կարծում եմ, որ ամեն ինչ ավելի քան հստակ է։

Ընգծում եմ նորից, որ եզրակացության առանցքային և կոնցեպտուալ հատվածի հետ մենք տարաձայնություններ չունենք Վենետիկի հանձնաժողովի հետ, իսկ մնացած դետալների առումով մենք ընտրել ենք այն ճանապարհը, որը, կարծում ենք, կարող է թուլացնել և հանգուլացման հասցնել այս լարված իրավիճակը։

Ինչ վերաբերվում է մեծասնության կողմից քվեարկությանը․ նախ ընդդիմության իրավունքն է մասնակցել կամ չմասնակցել և այստեղ որևէ կերպ քաղաքական մեծամասնությունը որոշում չի կայացնում ու մյուս կողմից ԱԺ կանոնակարգ օրենքով, Սահմանադրությամբ հստակ սահմանվում է, թե ինչպես են ԱԺ որոշումներն ընդունվում», – ասաց Մակունցը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

https://www.facebook.com/154089991350597/videos/590721408251138/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ