Տհաճ միջադեպ է գրանցվել Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Օլիմպիակոս» – «Դինամո Կիև» խաղի ժամանակ (2-2):
«Գեորգիոս Կարաիսկակիս» ստադիոնի տրիբունայում տեղի ոստիկանությունը հարձակվել է կիևյան ակումբի երկրպագուների վրա: Ըստ տարածված տեսանյութի՝ ոստիկանները մահակներ են կիրառել: Կոնֆլիկտի պատճառները չեն հաղորդվում:
Նշենք, որ ուկրաինացիների նկատմամբ սադրանք են կիրառել նաև «Օլիմպիակոսի» երկրպագուները՝ իրենց տրիբունայում պարզելով Ռուսաստանի Դաշնության դրոշը:
«Դինամոյի» և «Օլիմպիակոսի» միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 21-ին, Ուկրաինայում:
Հաղորդում է armsport.am-ը։