«ՌԲ Լայպցիգի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն «Բարսելոնա» տեղափոխվելուն շատ մոտ է։
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ անցած ամռանը կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Բարսելոնայի» հետ: Պայմանագիրը նախատեսված է լինելու 5 տարով: «Բարսայում» մտադիր են տեսնել Օլմո-դե Յոնգ-Պեդրի եռյակը՝ հիշելով լեգենդար Բուսկետս-Չավի-Ինիեստա եռյակին:
Օլմոն «Բարսա» վերադառնալու մեծ ցանկություն ունի, սակայն հաղորդվում է, որ իսպանական ակումբը դեռ չի պայմանավորվել «Լայպցիգի» հետ: «Բարսելոնայի» սանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։