Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 05:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռկվել, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1989 թվականին) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բենզալցակայանի լիցքավորման ապարատին՝ վնասելով այն, այնուհետև բռնկվել:
Նշվում է նաև, որ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 05:45-ին, մարվել՝ ժամը 05:49-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մեկ լիցքավորման ապարատ՝ մասամբ: