fbpx
Երևան

Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին արդիականացվում է․ Մարությանը ծանոթացել է համակարգին

Քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիի արդիականացման աշխատանքներին: Այստեղ վերջերս ներդրվել է մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր:

Վարորդներն այսուհետ կայանելու համար կարող են վճարել 6 ինքնասպասարկման տերմինալների միջոցով՝ կանխիկով, բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսի միջոցով:

500 մեքենայի համար նախատեսված կայանատեղին համայնքային սեփականություն է, և վճարված գումարները ծառայելու են համայնքին: Ի դեպ, նմանատիպ կայանատեղերի համեմատ մեզ մոտ սակագներն ավելի մատչելի են:

Ստորգետնյա ավտոկայանատեղիում, ի դեպ, նաև էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ