fbpx
Իրավական

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 18-ից 19-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, խարդախության 11, ապօրինի ծառահատման 8, խուլիգանության և սպանության սպառնալիքի 3-ական, մարմնական վնասվածք հասցնելու, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 2-ական, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, քրեակատարողական հիմնարկից փախուստի, անզգուշությամբ գույքի վնասման, առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու և առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի մաքսանենգության և շրջանառության 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ