Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին ու հարցրեց «Ֆիզգոռոդոկում» ընթացող գործընթացների մասին, ինչպես նաև ներկայացրեց այնտեղ տիրող իրավիճակը։
Սրան ի պատասխան Մարությանն ասաց, որ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում։
Քաղաքապետի խոսքով՝ երեկ երկար քննարկում է եղել այս հարցի վերաբերյալ ու ստեղծված իրավիճակի մասով եղած հարցերը գտնվում են անձամբ իր ու ավագանու ուշադրության կենտրոնում։
Նա վստահեցրեց բոլորին, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է արվում։