fbpx
Երևան

Քնած ժամանակ մահակներով հարվածել են, հասցրել դանակի ավելի քան 11 հարված․ ավագանու անդամ

Arman Antonyan

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը, ում վրա հարձակում էին գործել սեփական տանը՝ դանակների բազմաթիվ հարվածներ հասցնելով, ադրեն իրեն լավ է զգում ու նույնիսկ կարողացել է այսօր ներկա գտվել ավագանու նիստին և մի քանի բառով ներկայացրել, թե ինչ է եղել իր հետ։

Նա ասաց, որ իրեն երկար ժամանակ հետապնդել են, ներխուժել իր տուն, վնասել իր ընտանիքի անդամներին, քնած վիճակում մահակի հարվածներ տեղացել գլխին, որից հետո հասցրել դանակի ավելի քան 11 հարված։

Անտոնյանն իր դեմ կատարվածը որակեց մահափորձ ու ասաց, որ այն կարող էր անել միայն թշնամին, քանի որ պետության ու համայնքի շահերը պաշտպանող ավագանու անդամի վրա հարձակումը ուղիղ ոտնձգություն է պետության հանդեպ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ