ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշմանը, նշել է, որ եթե կա օրենք, ապա օրենքը գործում է բոլորի համար։
Փոխվարչապետն ընդգծեց, որ արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել։