Օսական դուրս եկավ եզրափակիչ

Ամենադիտվածներ

Պետք է հստակեցնել ՀԱՊԿ անդամ երկրների փոխադարձ պարտավորությունները. Փաշինյանի հարցազրույցը «Ռոսսիա 24»-ին

Ճապոնուհի Նաոմի Օսական դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ:

Մրցաշարի չորրորդ ռակետը կիսաեզրափակիչ փուլում 6:2, 4:6, 6:4 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կառոլինա Պլիշկովային (7):

1 ժամ 53 րոպե տևած հանդիպման ընթացքում Օսակայի ակտիվում գրանցվել է 15 էյս, 4 բրեյք, 3 կրկնակի սխալ, իսկ Պլիշկովան իրացրել է 2 բրեյք-փոինթ և թույլ է տվել 4 կրկնակի սխալ:

Australian Open-ի չեմպիոնական կոչման համար Նաոմի Օսական պայքարելու է Պետրա Կվիտովայի հետ, ով ավելի վաղ հաղթել է Դանիել Կոլինզին:

Գրում է armsport.am-ը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ