fbpx
Ժամանց

Օսկարի նոմինացված 8 ֆիլմեր, որոնք հիմնված են գրքերի վրա

Օսկար մրցանակաբաշխությունն արդեն մոտ է, ինչը նշանակում է, որ մեզ սպասում են բազում անհարմար պահեր և նախանձ առաջացնող զգեստներ: Համացանցը շուտով կլցվի բանավեճերով՝ կապված մրցանակաբաշխության հաղթողների հետ: Բայց գրքասերների համար միշտ կա ևս մի երևույթ Օսկար մրցանակաբաշխության մեջ, որը հաճախ կարող է չնկատվել. դա այն է, որ օսկարակիր ֆիլմերից շատերը հիմնված են գրքերի վրա:

Այս տարին նույնպես բացառություն չէ, և նոմինացված ֆիլմերից շատերը գրքային ծագում ունեն:

 

Սև կլանացի (BlacKkKlansman)

Սյուժե: Ռոն Ստալվորթ անունով մի աֆրոամերիկացի, ով աշխատում էր Կոլորադո Սփրինգս քաղաքի ոստիկանությունում, կարողանում է համալրել Կու-կլուքս-կլան կազմակերպության շարքերը: Նրան այդ հարցում օգնում է մի հրեա դետեկտիվ, ով հետագայում դառնում է նրանց առաջնորդը: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա:

Նոմինացիաներ: Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր (Սփայք Լի), Լավագույն երկրորդ պլանի դերասան (Ադամ Դրայվեր), Լավագույն ադապտացված սցենար, Լավագույն մոնտաժ և Լավագույն օրիգինալ երաժշտություն:

Ֆիլմը հիմնված է Ռոն Ստալվորթի «Սև կլանացի» գրքի վրա:

 

Կինը (The Wife)

Սյուժե: Կինը սկսում է կասկածել, արդյո՞ք ճիշտ է կայացրել իր կյանքի որոշումները, այն պահին, երբ իր ամուսնու հետ մեկնում է Ստոկհոլմ, որտեղ ամուսինը պետք է պարգևատրվեր գրականության Նոբելյան մրցանակով:

Նոմինացիաներ: Լավագույն դերասանուհի (Գլեն Քլոուզ):

Հիմնված է Մեգ Վոլիտցերի «Կինը» գրքի վրա:

 

Եթե Բիլ սթրիթը խոսել կարողանար (If Beale Street Could Talk)

Սյուժե: Կինը Հարլեմում տանում է իր հղիությունը՝ միաժամանակ իր ընտանիքի հետ փորձելով ապացուցել իր՝ բանտում հայտնված փեսացուի անմեղությունը:

Նոմինացիաներ: Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի (Ռեջինա Քինգ), Լավագույն ադապտացված սցենար և Լավագույն օրիգինալ երաժշտություն:

Հիմնված է Ջեյմս Բոլդուինի «Եթե Բիլ սթրիթը խոսել իմանար» գրքի վրա:

 

Կարո՞ղ եք ներել ինձ (Can You Ever Forgive Me?)

Սյուժե: Երբ Լի Իզրաելը ձախողում է գրողի իր կարիերան, նա փոխարինում է իր արվեստը խաբեությամբ:

Նոմինացիաներ: Լավագույն դերասանուհի (Մելիսա Մաքքարթի), Լավագույն երկրորդ պլանի դերասան (Ռիչարդ Է. Գրանտ), Լավագույն ադապտացված սցենար:

Հիմնված է Լի Իզրաելի «Կարո՞ղ եք ներել ինձ. գրական կեղծարարի հուշերը» գրքի վրա:

 

Երկու թագուհի (Mary Queen of Scots)

Սյուժե: Մարի Ստյուարտի Անգլիայի թագուհի Էլիզաբեթ 1-ինին գահընկեց անելու ջանքերը ավարտվում են նրա երկարաժամկետ բանտարկումով մինչև մահապատիժը:

Նոմինացիաներ: Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում և Լավագույն հագուստային դիզայն:

Հիմնված է Ջոն Գայի «Իմ սիրտն իմ սեփականն է. Երկու թագուհի» գրքի վրա:

 

Առաջին մարդը (First Man)

Սյուժե: Ֆիլմը պատմում է տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի կյանքի և լեգենդար առաքելության մասին, որի շնորհիվ նա 1969 թվականի հուլիսի 20 դարձավ առաջին մարդը, ով քայլեց Լուսնի վրա:

Նոմինացիաներ: Լավագույն ձայն, Լավագույն ձայնային մոնտաժ, Լավագույն գեղարվեստական դիզայն, Լավագույն վիզուալ էֆեկտներ:

Ֆիլմը հիմնված է Ջեյմս Ռ. Հանսենի «Առաջին մարդը. Նիլ Արմսթրոնգի կյանքը» գրքի վրա:

 

 Մերի Փոփինսը վերադառնում է (Mary Poppins Returns)

Սյուժե: Իր առաջին այցելությունից տասնամյակներ անց, կախարդական դայակը վերադառնում է Բենքսների ընտանիք, որպեսզի օգնի նրան դուրս գալ դժվար իրավիճակից:

Նոմինացիաներ: Լավագույն հագուստային դիզայն, Լավագույն օրիգինալ երաժշտություն, Լավագույն օրիգինալ երգ, Լավագույն գեղարվեստական դիզայն:

Հիմնված է Պամելա Լինդոն Թրավերսի «Մերի Փոփինս գրքի վրա»:

 

Խաղացող 1, պատրաստվիր (Ready Player One)

Սյուժե: Երբ Օազիս անունով վիրտուալ իրականության մասին խաղի ստեղծողը մահացավ, նա հրապարակեց մի տեսանյութ, որտեղ կոչ էր անում Օազիսի օգտատերերին գտնել Զատիկի ձուն (Easter Egg), որը նրանց հաջողություն կբերի:

Նոմինացիաներ: Լավագույն վիզուալ էֆեկտներ;

Ֆիլմը հիմնված է Էռնեստ Քլայնի «Խաղացող 1, պատրաստվիր» գրքի վրա:

 

Աղբյուրը՝ Cosmopolitan

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ