Դատախազությունը պահանջում է Վալերի Օսիպյանի գույքի բռնագանձում

Հրապարակող՝

Դատախազությունը պահանջում է Վալերի Օսիպյանի գույքի բռնագանձում

Ամենադիտվածներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին պահանջ է ներկայացրել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մի շարք գույքեր և դրամական միջոցներ։

Պահանջվող գույքի թվում են Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից 2-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում, որոնց շուկայական կադաստրային արժեքը մոտ 125,580,000 դրամ է։ Բացի այդ, պահանջվում է բռնագանձել 1 շարժական գույք, 48 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, և 8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով և ունի ապօրինի ծագում։ Այս գումարը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։

Ամենաթարմ