fbpx
Ժամանց

2024-ից կփոխվեն Օսկարի նոմինացվելու չափորոշիչները

Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» կատեգորիայի համար նոր չափորոշիչներ է սահմանել։ Նոր չափանիշները գործելու են 2024-ից: Այս կանոնները հրապարակվել են կազմակերպության կայքում:

Ըստ դրանց՝ նվազագույնը մեկ հաղորդավար կամ երկրորդ պլանի հայտնի դերասան պետք է ունենա ոչ բավարար ներկայացված ռասայական պատկանելություն կամ էթնիկ խումբ: Ինչպես նաև նվազագույնը 30% երկրորդային դերեր պետք է կատարեն ԼԳԲՏ համայնքի, էթնիկ կամ ռասայական խմբերի ներկայացուցիչները, հաշմանդամություն ունեցող անձինք:

Կինոակադեմիայի նախագահ Դևիդ Ռուբինն շեշտել է, որ նրանք պետք է արտացոլեն հանրության ու լսարանի տարատեսակ լինելը:

«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը կայանալու է  2021 թվականի ապրիլի 25-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ