fbpx
Հասարակություն

ՃՏՊ Երասխ գյուղի մոտակայքում․ կա զոհ և տուժածներ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին ժամը 19։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ձմերուկների վաճառքի կետին․ ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ, երեք տուժած։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ