fbpx
Քաղաքականություն

Լուկաշենկոն երկրի օրինական նախագահը չէ․ Տիխանովսկայան դիմել է Պուտինին

Lenta պարբերականի հաղրոդմամբ՝ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսյական կոչով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Սվետլանա Տիխանովսյական ընդգծել է, որ Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն օրենքի ուժ չի ունենա։ Նա շեշտել է՝ Լուկաշենկոն երկրի օրինական նախագահը չէ։

Տիխանովսկայան հայտարարել է, որ իշխանության գալուց հետո ընդդիմությունը կվերանայի Սոչիի բանակցությունների արդյունքում կնքված բոլոր համաձայնագրերը։

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, որը տևել է 4 ժամից ավելի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ