fbpx
Քաղաքականություն

Պուտին-Լուկաշենկո հանդիպումը տևել է 4 ժամից ավելի

БЕЛТА-ի հաղորդմամբ՝ Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Հանդիպումը տևել է 4 ժամից ավելի։

Երկրի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը, առաջացած մարտահրավերներին համատեղ արձագանքը։

Մինչ այս հայտնել էինք, որ Պուտինն ու Լուաշենկոն քննարկելու են երկկողմ և ռազմավարական համագործակցության մասին հարցերը։

Հանդիպման ընթացքւմ ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀԱՊԿ-ի և Դաշնակցային պետություն ստեղծելու մասին պայմանագրի շրջանակներում ձեռք բերված համաձայնություններին և կկատարի իր վրա վերցված բոլոր պարտավորությունները։ ՌԴ նախագահը հայտնել էր Բելառուսին 1,5 մլրդ դոլար պետական վարկ տրամադրելու մասին։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ